ՀՀՀԿ համամասնական և տարածքային ցուցակները կհստակեցվեն կուսակցության՝ փետրվարի 11-ի գործադիր մարմնի նիստից հետո՝ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:
«Բոլոր հարցերը պարզ կդառնան շաբաթ օրը գործադիր մարմնի նիստում: Որպես կուսակցության ղեկավար մարմին՝ գործադիր մարմնի որոշմամբ են ձևավորվում և փակ համամասնական ցուցակը, և բաց համամասնական ցուցակը, որը ռեյտինգային է կոչվում»՝ ասել է Սամվել Նիկոյանը: